Հայաստանի բանկերը արդեն մի քանի տարի է՝ գրանցում են շահութաբերության բարձր մակարդակ։ Ի՞նչ է թաքնված այդ շահույթի հետևում, որտեղի՞ց է այն ձևավորվում, ինչքա՞ն երկար կշարունակվի, և ո՞ւր է գնում մեր բանկային համակարգը։ Ինչքա՞ն է վարկերի ծավալը Հայաստանում, արդյո՞ք չկա գերվարկավորման ռիսկ, և ինչպե՞ս են բանկերը կառավարում այդ ռիսկերը։ Այս և այլ հարցերի շուրջ FinCast-ի 33-րդ էպիզոդում զրույց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ։
