Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության ֆինանսաբանկային ոլորտների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ընդլայնման ուղղությունները։
Անդրադարձ է կատարվել նաև բանկային ոլորտի արդի մարտահրավերներին՝ ընդգծելով բրիտանական առաջատար փորձի կիրառման կարևորությունը տեղական բանկային համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանն ընդունել է Սըր Հովարդ Դևիսին։