ԷՔՍՊՈ-ի շրջանակներում ինչպես բանկային համակարգի ներկայացուցիչները, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող բիզնեսները կներկայացնեն իրենց արտադրանքը, ծառայությունները ու առաջարկները՝ հնարավորություն ստեղծելով նաև անմիջական շփման և համագործակցության համար։

"Բանկերը և բիզնեսը Գյումրիում" ԷՔՍՊՈ և "Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս" համաժողով

Համաժողովի նպատակն է վերհանել Երևանից դուրս գործունեություն ծավալող ՓՄՁ ոլորտի խնդիրները, ներկայացնել ոլորտի աջակցմանն ուղղված ֆինանսական գործիքակազմը, որն իրականացվում է ՀՀ արևտրային բանկերի, պետական օժանդակության ծրագրերի և միջազգային գործընկերների համատեղ ջանքերով, ինչպես նաև քննարկել ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորությունները։