Converse Connection. ֆինանսավորում՝ բիզնեսի POS-երի շրջանառության հիման վրաԿոնվերս Բանկը գործարկել է Converse Connection վարկատեսակը՝ առեւտրի եւ սպասարկման կետերում, այդ թվում՝ ինտերնետային հարթակներում առցանց վճարումներ ընդունող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հ...2026-10-06
Աղբյուր՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ • Wed Oct 28

Կոնվերս Բանկը գործարկել է Converse Connection վարկատեսակը՝ առեւտրի եւ սպասարկման կետերում, այդ թվում՝ ինտերնետային հարթակներում առցանց վճարումներ ընդունող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար։
«Converse Connection-ը՝ Կոնվերս Բանկի հերթական նոր, հետաքրքիր առաջարկն է բիզնեսին: Դրա շրջանակում մենք առաջարկում ենք արագ վարկավորում՝ մրցունակ տոկոսադրույքով, առանց բիզնես վերլուծության պահանջի: Վարկային հայտի ուսումնասիրության համար վճար եւ վարկի վաղաժամկետ մարման վճար սահմանված չէ։ Եվս մեկ կարեւոր առավելություն ֆինանսավորման լայն ծածկույթն է՝ շրջանառու միջոցների համալրում, հիմնական միջոցների ձեռքբերում, կապիտալ ներդրումներ, ընթացիկ ծախսերի ֆինանսավորում եւ կրեդիտորական պարտքերի մարում»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նոր առաջարկի շրջանակում Բանկն իր բիզնես հաճախորդներին է առաջարկում 500 հազարից մինչեւ 25 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի ֆինանսավորում։ Ֆինանսավորման չափը որոշվում է POS հաշիվներով իրականացված ամսական միջին շրջանառության հիման վրա։
Կարող են հաշվի առնվել նաեւ այլ բանկերի POS-երով ընդունված վճարումները՝ պայմանով, որ տվյալ շրջանառությունը համագործակցության շրջանակում տեղափոխվի Կոնվերս Բանկ։
Ֆինանսավորումը տրամադրվում է վարկի կամ օվերդրաֆտի ձեւով՝ 6–36 ամիս ժամկետով: