
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի բանկային համակարգերի զարգացման հիմնական ուղղություններին, երկու երկրների բանկերի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ֆինանսական ոլորտի արդի մարտահրավերներին և զարգացման հեռանկարներին։ Կողմերն ընդգծել են միջազգային երկխոսության կարևորությունը՝ փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և բանկային ոլորտում համատեղ նախաձեռնությունների զարգացման տեսանկյունից։
