ALTECH GROUP-ի զարգացման նոր փուլը՝ Converse Trusted-ի ֆինանսավորմամբ2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչեւ ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։2026-10-13
Աղբյուր՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ • Wed Oct 28

2016 թվականին հիմնադրված ALTECH GROUP-ն անցել է զարգացման տասնամյա ճանապարհ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությունից մինչեւ ժամանակակից արտադրական լուծումների ներդրում։
Այսօր ընկերությունն արտադրում է դռներ, պատուհաններ, ֆասադային, ալյումինե եւ մետաղական տարբեր կոնստրուկցիաներ։ Ընկերության տնօրեն Ալեքսանդր Բասենցյանի խոսքով՝ բիզնեսի կայուն զարգացման հիմքում ոչ միայն արտադրանքն է, այլեւ հաճախորդների եւ գործընկերների հետ վստահության վրա կառուցված հարաբերությունները։
«Յուրաքանչյուր հարաբերության, այդ թվում՝ գործարար հարաբերությունների մեջ, ամենագլխավորը վստահությունն է։ Մենք հաճախորդներին չենք դիտարկում պարզապես որպես հաճախորդների, այլ վերաբերվում ենք նրանց որպես գործընկերների»,– նշել է Ալեքսանդր Բասենցյանը։
Ընկերության զարգացման ճանապարհին կարեւոր դեր ունեն նաեւ ֆինանսական կայուն գործընկերները։ ALTECH GROUP-ի զարգացման այս փուլում նրա գործընկերը դարձավ Կոնվերս Բանկը՝ Converse Trusted ֆինանսավորմամբ:
«Յուրաքանչյուր գործունեության ընթացքում գալիս է մի պահ, երբ միայն սեփական ուժերով հնարավոր չէ առաջ շարժվել։ Անհրաժեշտ են ֆինանսական կայուն գործընկերներ, որոնք ճիշտ ժամանակին կարողանում են ճիշտ գործիքներ առաջարկել, որպեսզի զարգացումը չդանդաղի կամ չկասեցվի։ Այս ամենը հնարավոր դարձավ Կոնվերս Բանկի հետ գործակցությամբ»,– ասում են ALTECH GROUP-ում։
Տեսանյութն՝ այստեղ: