Converse Mobile-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելված՝ միջազգային հեղինակավոր Global Finance ամսագրի World’s Best Consumer Digital Bank Awards 2026 մրցույթի Best Mobile Banking App in Armenia անվանակարգում։

Մրցանակը Կոնվերս Բանկին հանձնվել է հոկտեմբերի 13-ին՝ Սինգապուրում։
Գնահատման հիմքում եղել են բանկերի թվային ծառայությունների զարգացումը, հաճախորդների ներգրավումը, առաջարկվող լուծումները, ինչպես նաեւ հավելվածների դիզայնն ու գործառնական հնարավորությունները։
Converse Mobile-ը միավորում է ամենօրյա բանկային ծառայություններն ու անհատականացված մոտեցումը՝ հնարավորություն տալով ընտրել եւ կառավարել Ձեր կարիքներին համապատասխան լուծումներ։
Դարձեք հաճախորդ՝ առանց բանկ այցելելու. Հավելվածում կարող եք անցնել կենսաչափական նույնականացում, գրանցվել եւ դառնալ հաճախորդ՝ ամբողջությամբ հեռավար։
C360 փաթեթը՝ Ձեր հավելվածում. Անմիջապես հավելվածում ակտիվացրեք եւ կառավարեք Ձեր կարիքներին համապատասխան բանկային ծառայությունների փաթեթները:
Կառավարեք Ձեր ամենօրյա ֆինանսները մեկ հավելվածում. Հաշիվներ ու քարտեր, փոխանցումներ ու վճարումներ, քարտերի պատվեր, խնայողություններ, ներդրումներ եւ վարկավորում՝ հենց հավելվածում, անվտանգ միջավայրում: Converse Mobile-ում ներդրված համակարգերը, այդ թվում՝ Trusted Device լուծումը, օգնում են պաշտպանել օգտահաշիվը, ֆինանսական միջոցներն ու անձնական տվյալները։
«Մեզ համար լավագույնն այն բանկային հավելվածն է, որը հեշտացնում է մարդու առօրյան։ Converse Mobile-ը զարգացնում ենք հենց այս սկզբունքով՝ բանկային ծառայությունները դարձնելով պարզ, արագ, անվտանգ եւ յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան։ Global Finance-ի ճանաչումը մեր թիմի աշխատանքի կարեւոր գնահատականն է եւ նոր լուծումներ ստեղծելու խթան»,- նշել են Կոնվերս Բանկում։
Կոնվերս Բանկ