Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի օգոստոսի 14-ից հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող Հայէկոնոմբանկի անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի դոլարային պարտատոմսերի (այսուհետ՝ Պարտատոմսեր) թողարկման վերջնական պայմաններում կատարվել է փոփոխություն։

Դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի ժամկետի փոփոխությո...

Մասնավորապես, Պարտատոմսերի տեղաբաշխման առաջարկի ավարտի օր է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 24-ը՝ նախկինում սահմանված 2027 թվականի հունվարի 14-ի փոխարեն։ Պարտատոմսերի թողարկման մյուս բոլոր պայմանները մնացել են անփոփոխ։

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների նոր խմբագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։

Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Պապ թագավորի 23/1):

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաև կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:

Հիշեցնենք, որ

  • «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
  • «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: