Կոնվերս Բանկը նոյեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում կմասնակցի TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ ներկայացնելով հիփոթեքային վարկավորման իր առաջարկները։

Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում

Միջոցառման շրջանակում բանկը հանդես կգա նաեւ հատուկ առաջարկով TOON EXPO-ի այցելուների համար: Իսկ բանկի տաղավարում այցելուներին խորհրդատվություն կտրամադրեն եւ գործարքի ձեւակերպմանը կօգնեն բանկի աշխատակիցները:

TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ի շրջանակում Կոնվերս Բանկը ներկայանալու է հատուկ հիփոթեքային առաջարկով, որի առավելություններից կլինի ոչ միայն տոկոսադրույքը: Առաջարկի շրջանակում.

- Կոնվերս Բանկը կօգնի երազանքի տունը գնել նաեւ ոչ ռեզիդետներին
- Ֆինանսավորում կառաջարկվի երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
- Սահմանված է ներդրումային գույք գնելու հնարավորությունը
- Ռեզիդենտները հիփոթեք կարող են ստանալ մինչեւ 30, իսկ ոչ ռեզիդենտները՝ մինչեւ 20 տարի ժամկետով
- Հնարավոր է ֆինանսավորում առանց կանխավճարի՝ բանկի համար ընդունելի լրացուցիչ գրավի առկայությամբ
- Որոշ դեպքերում հնարավոր է նաեւ վարկավորում` առանց եկամուտը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու

Հիփոթեքից բացի, բանկը էքսպոյի այցելուներին կներկայացնի նաեւ հատուկ պայմաններով ավտովարկի առաջարկը:

Կոնվերս Բանկը Հայաստանի հիփոթեքային վարկավորման շուկայի առաջատարներից է, որը հաճախորդներին է առաջարկում ֆինանսավորում առաջնային եւ երկրորդային շուկաներից անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաեւ կառուցապատման եւ վերանորոգման համար։

Բանկը հիփոթեք է տրամադրում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ տարբեր ծրագրերի շրջանակներում: Բանկի ֆինանսավորման լայն գործիքակազմը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաճախորդի ընտրել իր ֆինանսական կարիքներին համապատասխան լուծումը։

Հիփոթեքային առաջարկի մանրամասները, այդ թվում՝ տոկոսադրույքները եւ գործող ամբողջական պայմանները հասանելի են այստեղ: