Կոնվերս Բանկը մասնակցել է ՀԲՄ «Բանկերը եւ բիզնեսը Գյումրիում» էքսպոյին եւ «Հայաստանի տնտեսությունը Երեւանից դուրս» համաժողովին։ Բանկը ներկայացրել է փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում՝ Շիրակի մարզի բիզնեսների համար նախատեսված «Shirak Restart» պրոդուկտը։

Մասնակցության այս ձեւաչափը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել Բանկի ՓՄՁ ֆինանսավորման առաջարկները, այլեւ բիզնեսի ներկայացուցիչների հետ շփման միջոցով հասկանալ նրանց կարիքներն ու ակնկալիքները։
Բիզնեսին անհրաժեշտ են ֆինանսների արդյունավետ կառավարման լուծումներ
«Բանկերը եւ բիզնեսը Գյումրիում» էքսպոյում Կոնվերս Բանկի երկարամյա հաճախորդ «Մեկում» ընկերությունը ներկայացրել է իր տեխնոլոգիական լուծումները հաշվապահության ոլորտում։ Ընկերության համահիմնադիր Ղարիբ Հարությունյանի խոսքով՝ բիզնեսի զարգացման համար կարեւոր է ոչ միայն ֆինանսավորման հասանելիությունը, այլեւ ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը։
Նա ասում է. «Կոնվերս Բանկի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության փորձ ունենք։ Սակայն այսօր՝ արագ փոփոխվող բիզնես միջավայրում, ընկերություններին անհրաժեշտ են ոչ միայն հասանելի ֆինանսներ, այլեւ արդյունավետ լուծումներ՝ ֆինանսները խելամիտ կառավարելու եւ մրցունակ զարգանալու համար։ Այս հարցում բանկային համակարգն ու «Մեկումի» նման տեխնոլոգիական լուծումները կարող են օգնել ընկերություններին ավելի արդյունավետ տնօրինել իրենց ֆինանսները եւ գտնել զարգացման նոր ուղիներ։ Այդ պատճառով ցանկանում ենք ընդլայնել Կոնվերս Բանկի հետ համագործակցությունը՝ շարունակելով բիզնեսին առաջարկել ֆինանսավորման լավ հնարավորություններ»։
«Shirak Restart»՝ Շիրակի մարզի բիզնեսների համար
Կոնվերս Բանկը էքսպոյում ներկայացել է «Shirak Restart» պրոդուկտով։ Այն մշակվել է՝ հաշվի առնելով մարզի բիզնեսների առանձնահատկությունները, ֆինանսական կարիքներն ու ակնկալիքները։ Պրոդուկտը նախատեսված է Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար, որոնք ցանկանում են նոր ֆինանսավորում ստանալ բիզնեսի զարգացման եւ ընդլայնման համար կամ վերաֆինանսավորել այլ ֆինանսական կազմակերպություններում գործող վարկային պարտավորությունները։
Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների ներգրավման եւ սպասարկման բաժնի պետ Սամվել Պողոսյանը նշել է. ««Shirak Restart»-ը հնարավորություն է տալիս ինչպես ընդլայնել գործող բիզնեսը, այնպես էլ վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը՝ հատուկ պայմաններով։ Առաջարկի կարեւոր առավելություններից են առաջին երեք տարիներին հաստատուն պայմանները, գրավի իրացվելի արժեքի մինչեւ 100 տոկոսի չափով ֆինանսավորման հնարավորությունը, ինչպես նաեւ բանկային այլ ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորությունը»։
Ֆինանսավորումը կարող է ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը, շրջանառու միջոցների համալրմանը, կրեդիտորական պարտքերի մարմանը եւ ընթացիկ ծախսերին։
Ինչպես օգտվել առաջարկից
Շիրակի մարզում գործող ՓՄՁ-ները «Shirak Restart»-ի շրջանակում կարող են ֆինանսավորման դիմել Կոնվերս Բանկի «Գյումրի» եւ «Կումայրի» մասնաճյուղեր։ Առաջարկը կգործի մինչեւ տարեվերջ։
Այլ մանրամասների համար կարելի է զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։
Կոնվերս Բանկ