Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 24-ից հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող Հայէկոնոմբանկի անվանական արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, ոչ փոխարկելի դոլարային պարտատոմսերի (այսուհետ՝ Պարտատոմսեր) թողարկման վերջնական պայմաններում կատարվել է փոփոխություն։

Մասնավորապես, պարտատոմսերի տեղաբաշխման առաջարկի ավարտի օր է սահմանվել 2026 թվականի դեկտեմբերի 24-ը՝ նախկինում սահմանված 2027 թվականի փետրվարի 24-ի փոխարեն։
Պարտատոմսերի թողարկման մյուս բոլոր պայմանները մնացել են անփոփոխ։
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմանների նոր խմբագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի ծրագրային ազդագրի (գրանցված ՀՀ ԿԲ-ի կողմից) էլեկտրոնային տարբերակը կարելի է ներբեռնել Բանկի կայքէջից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով Բանկի գլխամասային գրասենյակ (հասցե՝ ք. Երևան, Պապ թագավորի 23/1):
Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձինք AEB MOBILE հավելվածի կամ AEB ONLINE համակարգի միջոցով, ինչպես նաև կարող են մոտենալ Հայէկոնոմբանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով սահմանված կարգով լրացված Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:
AEB Mobile հավելվածը կարելի է ներբեռնել այստեղ:
Հիշեցնենք, որ
- «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում ցուցակված պարտատոմսերի դիմաց մինչև 2027թ․ դեկտեմբերի 31-ը վճարվող արժեկտրոնային եկամուտները ենթակա չեն հարկման:
- «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Հայէկոնոմբանկ