Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում ներկայացվել են բանկի կայուն ֆինանսավորման լուծումներն ու ESG՝ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման ուղղությամբ նախաձեռնությունները։

Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը

դրանք արտացոլում են բանկի քաղաքականությունը՝ ֆինանսական որոշումներում հաշվի առնել նաեւ շրջակա միջավայրի եւ հասարակության վրա երկարաժամկետ ազդեցությունը։

«Բնության պահպանումն այլեւս ընտրություն չէ․ դա մեր պատասխանատվությունն է եւ ներդրում՝ ապագա սերունդների համար։ ESG օրակարգը պարզապես մեր ռազմավարության, նաեւ՝ մեր կորպորատիվ մշակույթի մասն է: Մենք շարունակելու ենք ակտիվ մասնակցել կենսաբազմազանության պահպանմանը միտված ծրագրերին եւ միաժամանակ ընդլայնելու ենք պատասխանատու եւ կանաչ ֆինանսավորման առաջարկները»,- ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը:

«Կայուն ֆինանսավորումը տարիների ընթացքում ձեւավորված փորձ է, որը շարունակում է զարգանալ եւ արժեք ստեղծել տնտեսության, շրջակա միջավայրի ու հասարակության համար»,- նշել է Կոնվերս Բանկի ESG նախագծերի ներդրման եւ զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը:

Կայունության սկզբունքները նաեւ բանկի ներքին մշակույթի մասն են. 2019 թվականից Կոնվերս Բանկը համագործակցում է թափոնների վերամշակմամբ զբաղվող ISSD հասարակական կազմակերպության հետ: Համագործակցության արդյունքում տեսակավորվել եւ վերամշակման է հանձնվել շուրջ 4 տոննա պլաստիկ եւ 21 տոննա թուղթ՝ նպաստելով ավելի քան 400 ծառի պահպանմանը։

«Կոնվերս Բանկը թափոնների տեսակավորման մշակույթը ներդրած առաջամարտիկ կառույցներից է։ Բանկը տարիներ շարունակ հետեւողականորեն իրականացնում է տեսակավորումը, իսկ հավաքված թափոններն ուղղվում են վերամշակման»,- ասել է ISSD-ի համահիմնադիր Իրինա Մկրտչյանը:

ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Ֆինանսական նախաձեռնության բնության ուղղության ղեկավար Ջեսիկա Սմիթը նշել է, որ բանկերը կարեւոր դեր ունեն բնության պահպանության գործում, քանի որ ֆինանսավորում են իրական տնտեսությունը եւ կարող են նպաստել բիզնեսի բնապահպանական ազդեցության նվազեցմանը։ Նրա խոսքով՝ Կոնվերս Բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ միացավ նշված կառույցի Պատասխանատու բանկային գործունեության սկզբունքներին։

«Այս սկզբունքները բանկերին օգնում են հասկանալ իրենց գործունեության էական ազդեցությունները, քայլեր ձեռնարկել դրանք կառավարելու եւ նոր հնարավորություններ բացահայտելու ուղղությամբ։ Բնության հետ կապված հարցերն ավելի ու ավելի մեծ տեղ են զբաղեցնում բանկերի օրակարգում»,- նշել է նա:

«Կոնվերս Բանկը շարունակելու է ընդլայնել պատասխանատու եւ կանաչ ֆինանսավորման լուծումները՝ աջակցելով անհատներին ու բիզնեսներին ավելի ռեսուրսախնայող ընտրություններ կատարելուն եւ նպաստելով Հայաստանի կայուն զարգացմանը»,- ասվում է բանկի հաղորդագրությունում: