Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում եւ բանկի մասնաճյուղերում:

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Գործընթացը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 28-ը:

Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 9.25%։ Արժեկտրոնների վճարումը կկատարվի կիսամյակային պարբերականությամբ։

Պարտատոմսերի Ծրագրային ազդագրին, Թողարկումների վերջնական պայմաններին եւ ձեռքբերման կարգին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 511 211 հեռախոսահամարով։