Գյումրիում ընտանեկան պատմությունը դարձել է ժամանակակից բիզնեսի հիմք։

«Գյուրջիենց տուն» հյուրատան պատմությունը սկսվել է դեռեւս 19-րդ դարում, երբ ընտանիքի նախնիները Գյումրիում հյուրատուն են ունեցել։ Տարիներ անց Հրաչ Գյուրջինյանը որոշել է շարունակել ընտանեկան ավանդույթը՝ հին պատմությանը տալով նոր բովանդակություն։
Այսօր «Գյուրջիենց տունը»-ը հյուրատուն է, որտեղ զուգահեռվում են ժամանակակից, հարմարավետ սենյակները եւ Գյումրիին բնորոշ միջավայրն ու հյուրընկալության մշակույթը։
Բիզնեսի զարգացման ճանապարհին «Գյուրջիենց տան» երկարամյա ֆինանսական գործընկերը Կոնվերս Բանկն է։ Բանկի հետ համագործակցությամբ իրականացվել են հյուրատան նորոգման եւ զարգացման ծրագրերը։
Այժմ «Գյուրջիենց տանը» պատրաստվում են զարգացման հաջորդ փուլին՝ նախատեսելով ընդլայնել բիզնեսը եւ առաջարկվող ծառայությունները։ Այդ ծրագրերի իրագործման ճանապարհին եւս նրանց վստահելի ուղեկիցն է լինելու Կոնվերս Բանկը՝ իր Ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով, այդ թվում՝ Շիրակի մարզում բիզնեսի համար նախատեսված Shirak Restart պրոդուկտով։
Տեսանյութն՝ այստեղ
Կոնվերս Բանկ