Առաջին քննարկման ընթացքում («Երևանից դուրս բիզնեսի ծավալման սահմանափակումներն ու հնարավորությունները») մասնավոր հատվածի ղեկավարներն ու գործարարները բաց ու առարկայական վեր հանեցին մարզերում բիզնեսի ընդլայնման, աշխարհագրական ու տարածքային մրցունակության, մարդկային կապիտալի և ֆինանսավորման իրական խոչընդոտները:

«Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողով

Երկրորդ պանելային քննարկման ժամանակ («Մարզերի տնտեսական ներուժի իրացման պետական առաջնահերթությունները») պետական բարձրաստիճան պաշտոնյաները ներկայացրեցին վեր հանված խնդիրների հաղթահարման պետական գործիքակազմը, հարկային ու բյուջետային քաղաքականության ուղղություններն ու տնտեսական առաջնահերթությունները: