Ծառայությունը հասանելի է Մոսկովյան մասնաճյուղում:

Ամերիաբանկում արդեն հասանելի են imID հավելվածի հնարավորություններն ու ծառայությունները։
imID հավելվածը թույլ է տալիս մոռանալ թղթերի, հերթերի ու բարդ ստուգումների մասին՝ հեռախոսը դարձնելով թվային անվտանգ անձնագիր։
Ի՞նչ է imID-ն, ու ինչի՞ համար է այն
Պատկերացրեք մի տարածք, որտեղ ձեր ինքնությունը հաստատվում է վայրկյանների ընթացքում՝ առանց որևէ ավելորդ ջանքի։ imID-ն հենց այդ հարթակն է, որն օգնում է արագ, հարմարավետ և լիովին պաշտպանված կերպով իրականացնել առցանց գործարքներն ու օգտվել ժամանակակից թվային ծառայություններից։
Ովքե՞ր կարող են միանալ
Այս հնարավորությունը հասանելի է ՀՀ քաղաքացիներին, 070 ծածկագրով անձնագիր ունեցող մեր հայրենակիցներին, ինչպես նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնք ունեն ՀԾՀ (հանրային ծառայությունների համարանիշ)։
Ի՞նչ է անհրաժեշտ ունենալ բանկ այցելելիս
- Եթե ՀՀ քաղաքացի եք, վավեր նույնականացման քարտ (ID քարտ) կամ վավեր անձնագիր։
- Եթե 070 ծածկագրով ՀՀ անձնագիր ունեցող և ԼՂՀ-ից տեղահանված անձ եք, վավեր անձնագիր և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական։
- Եթե օտարերկրյա քաղաքացի եք, անձնագիր, կացության քարտերից որևէ մեկը (ժամանակավոր կամ մշտական), հատուկ անձնագիր կամ պարզապես բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք:
Բացառություն են կազմում ՀԾՀ ունեցող այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ստացել են աշխատանքի իրավունք ՀՀ-ի հետ կնքված միջազգային պայմանագրի ուժով:
Ինչպե՞ս գրանցվել համակարգում
- Հավելվածում գրանցվելու գործընթացը շատ պարզ է. բոլոր մանրամասներին, պայմաններին և սակագներին կարող եք ծանոթանալ այստեղ կամ այցելել Ամերիաբանկի Մոսկովյան մասնաճյուղ։
Ամերիաբանկ