ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը մասնակցել են Գյումրիում կայացած «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովին

Նոյեմբերի 6-ին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը մասնակցել են Գյումրիում կայացած «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկվել են մարզերի տնտեսական ներուժի իրացման, գործարար միջավայրի զարգացման, ֆինանսավորման հասանելիության և մարզային բիզնեսի ընդլայնման հնարավորությունները։
Մարտին Գալստյանը որպես բանախոս մասնակցել է «Մարզերի տնտեսական ներուժի իրացման պետական առաջնահերթություններ» խորագրով պանելային քննարկմանը, իսկ Դավիթ Նահապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և վարել՝ «Երևանից դուրս բիզնեսի ծավալման սահմանափակումներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկումը։
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի բանկերի միության կողմից՝ համախմբելով պետական, ֆինանսական և գործարար ոլորտների ներկայացուցիչներին։