2026 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ 2027 թվականի փետրվարի 2-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Ռենշին» ՍՊԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.

Թողարկողը
«Ռենշին» ՍՊԸ
Դասը
անվանական արժեկտրոնային
Անվանական արժեքը
100,000 ՀՀ դրամ
Ընդհանուր ծավալը
5,000,000,000 ՀՀ դրամ
Քանակը
50,000 հատ
Շրջանառության ժամկետը
48 ամիս
Արժեկտրոնային տոկոսադրույքը
12%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունը
կիսամյակային
Տեղաբաշխողը
«Ամերիաբանկ» ՓԲԸ
«Ռենշին» ՍՊԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. սեպտեմբերի 23-ի թիվ 1/389 Ա որոշմամբ:
Ներդրողները Ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «Ամերիաբանկ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները` ստորև ներկայացված հղումներով:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը, և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.
Օնլայն՝
Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով
Առձեռն՝
այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ[1] և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը
Էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով՝ [email protected]
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043106433700 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:
Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Ազդագիր
Մեկ պարտատոմսի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքում
Ձեռքբերման հայտ-հանձնարարական իրավաբանական անձանց համար
Ձեռքբերման հայտ-հանձնարարական ֆիզիկական անձանց համար
[1] Մասնաճյուղերի գործառնական օրերը և ժամերը ներկայացված են հետևյալ հղմամբ:
Ամերիաբանկ