Կատարվել են փոփոխություններ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վճարային քարտերի պայմաններում և սակագներում: Հիմնական փոփոխությունների արդյունքում.

Փոփոխություններ Ամերիաբանկի քարտերի սակագներում և պայմաններում
  • վճարային քարտով կատարված գործարքների վերաբերյալ ծանուցումների ծառայության համար ավելացել է էլ․ փոստով ծանուցումների ստացման հնարավորությունը,
  • փոփոխվել է Mastercard քարտերով կատարվող գործարքների համար արտարժույթի փոխարկման պայմանը:

Փոփոխությունները կատարվել են հետևյալ հղումներով հասանելի փաստաթղթերում և ընդգծված են կանաչ գույնով.

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ քարտերի սակագներ. Դեբետային քարտ՝ օվերդրաֆտի հնարավորությամբ,
  • «Ամերիաբանկ» ՓԲԸ քարտերի սակագներ. Վարկային քարտ` արտոնյալ ժամկետով,
  • «Ֆիզիկական անձանց սպասարկման ընդհանուր պայմանների» Հավելված 6. «Քարտ»:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 30.10.2026թ.-ից և տարածվելու են գործող իրավահարաբերությունների նկատմամբ: Վճարային քարտով գործարքների ծանուցումների ծառայության համար էլ․ փոստով ծանուցման եղանակը հասանելի կլինի բանկի կողմից այդ լուծումը գործարկելու օրվանից, ինչի մասին կհրապարակվի հայտարարություն Ամերիաբանկի կայքում։

Հարցերի կամ հավելյալ պարզաբանումների համար խնդրում ենք զանգահարել (010)561111, (012)561111 հեռախոսահամարներով կամ մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ։ Բանկի մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային օրերին ու ժամերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Շնորհակալություն Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու համար:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: