- Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%
Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով՝ 7.00%
Նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- Բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7.00%
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.50%,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.50%:
Կարդացեք ավելին Դրամավարկային քաղաքականության հաղորդագրությունում:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսը տեղի կունենա այսօր՝ ժամը 14։00-ին, և ուղիղ եթերով կհեռարձակվի ՀՀ ԿԲ յութուբյան ալիքով և ֆեյսբուքյան էջով։
Այսօր՝ ժամը 18։00-ին ԿԲ պաշտոնական կայքում կհրապարակվի ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույցը։
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ՀՀ Կենտրոնական բանկ