Ինչպե՞ս կարող են բանկերը նպաստել տնտեսական աճին՝ միաժամանակ աջակցելով բնության պահպանությանը։ Այս թեմային է անդրադարձել Ամիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ Forbes-ի առցանց հրատարակությունների հետ համագործակցությամբ պատրաստված՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակման մեջ:

Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բանկերի դերը բնապահպանական նպատակները գործնական ներդրումների վերածելն է։ Ֆինանսավորումն ուղղորդելով համապատասխան ծրագրերին՝ նրանք կարող են միաժամանակ նպաստել տնտեսական աճին և բնության պահպանությանը։
Այս նպատակին հասնելու համար նա կարևորել է պատասխանատու ֆինանսավորման քաղաքականությունը, հստակ կանոններն ու բանկերի, բիզնեսի և պետական կառույցների համագործակցությունը։
Այս մոտեցումն արտահայտվում է նաև Ամիօ բանկի գործունեության մեջ․ բանկը ֆինանսավորում է վերականգնվող էներգետիկայի, այդ թվում՝ արևային էներգիայի ոլորտի ծրագրեր։
«Ֆինանսավորելով կայուն ծրագրեր՝ բանկային ոլորտը կարող է օգնել բիզնեսներին որդեգրել առավել բնապահպանական գործելակերպ, դիմակայել կլիմայական մարտահրավերներին և պահպանել Հայաստանի կենսաբազմազանությունը։ Բանկերի, գործարար համայնքի և քաղաքականություն մշակողների համագործակցությունն օգնում է համաշխարհային պարտավորությունները վերածել չափելի բնապահպանական առաջընթացի»,- ընդգծել է Անդրանիկ Գրիգորյանը։
Հայաստանում COP17-ի անցկացումը նոր հնարավորություններ է ստեղծում միջազգային համագործակցության ընդլայնման, պատասխանատու ներդրումների ներգրավման և կայուն զարգացման նախաձեռնությունների խթանման համար։
Ամիօ բանկը շարունակելու է զարգացնել պատասխանատու ֆինանսավորման մոտեցումները՝ նպաստելով Հայաստանի երկարաժամկետ տնտեսական զարգացմանն ու բնապահպանական կայունությանը։
Forbes-ի՝ COP17-ին նվիրված հատուկ հրապարակմանը և Անդրանիկ Գրիգորյանի դիտարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Ամիո Բանկ