Գրասենյակի մասնագետները փորձի փոխանակման նպատակով այցելել են Դուբլին՝ Իռլանդիայի Ֆինանսական ծառայությունների և կենսաթոշակային գործերով օմբուդսմենի գրասենյակ՝ The Financial Services and Pensions Ombudsman (FSPO)։
Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ Օմբուդսմենի, նրա տեղակալների և գրասենյակի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվել են FSPO-ի կառուցվածքը, գործունեության հիմնական սկզբունքները, աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու առաջիկա զարգացման ուղղությունները։ Քննարկվել են նաև երկու գրասենյակների գործունեության նմանություններն ու տարբերությունները, մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները և հետագա համագործակցության հեռանկարները։
Այցը հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալու Իռլանդիայի փորձին, մասնավորապես՝ ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանության, վեճերի լուծման և կազմակերպական արդյունավետության ապահովման մոտեցումներին։
Իռլանդիայի Ֆինանսական ծառայությունների և կենսաթոշակային գործերով օմբուդսմենի գրասենյակի գործընկերները կազմակերպել են ջերմ ընդունելություն և կիսվել ոլորտում իրենց կուտակած հարուստ փորձով։
Փորձի փոխանակման այց Իռլանդիայի Ֆինանսական ծառայությունների և կենսաթոշակային գործերով օմբուդսմենի գրասենյակ