• Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին

Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին

Կենտրոնական բանկը շարունակում է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների հանրային քննարկման գործընթացը։

Կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծի վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու մասին

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն անձանց, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող նախագծերի հանրային քննարկումներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ոլորտը կարգավորող ևս մեկ նախագիծ՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 9-ի թիվ 173-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծը, որը սահմանում է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջները։
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց նախագծի վերաբերյալ իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացնել մինչև ս.թ. հոկտեմբերի 30-ը։
Խնդրում ենք դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների կանոնակարգում», իսկ նամակում՝ Ձեր անուն-ազգանունը, առկայության դեպքում՝ այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալներ՝ հետադարձ կապի համար։
Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: