Գործարկվում է Rate.Invest առևտրային հարթակը՝ միջազգային շուկաներում ցուցակված բաժնետոմսերում և ֆոնդերում ներդրումների համար

Rate.am-ի, IDBank-ի և Invia Investments-ի համագործակցությամբ ստեղծված Rate.Invest առևտրային հարթակը գործարկվում է՝ հնարավորություն տալով առցանց բացել բրոքերային հաշիվ, ներդրումներ կատարել միջազգային ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերում (ինչպիսիք են Apple-ը, Coca-Cola-ն, Tesla-ն) և բորսայում շրջանառվող ներդրումային ֆոնդերում (ETF), ինչպես նաև հետևել ներդրումների արդյունքներին լիովին առցանց։

Հարթակում հասանելի է 3,500-ից ավելի ներդրումային գործիք: Ինքնուրույն ներդրումները սկսվում են 3 ԱՄՆ դոլարից (համարժեք ՀՀ դրամով և այլ արտարժույթով), իսկ պատրաստի պորտֆելները՝ 100 ԱՄՆ դոլարից (համարժեք ՀՀ դրամով և այլ արտարժույթով)։ Հաշվի համալրման միջնորդավճարներն են՝ բանկային փոխանցմամբ՝ 0% RATE.INVEST-ի կողմից (5,000 ԱՄՆ դոլար կամ ավելի գումարի դեպքում (համարժեք ՀՀ դրամով և այլ արտարժույթով), խորհուրդ է տրվում տվյալ տարբերակը, փոխանցող բանկը կարող է գանձել հավելյալ վճար), Idram-ով՝ 1%, IDBank-ի քարտով՝ 1.2%, ՀՀ այլ բանկերի քարտերով՝ 1.8%, օտարերկրյա քարտերով՝ 3%։ Արտարժույթի փոխարկումը կատարվում է տվյալ բանկի կամ վճարային համակարգի փոխարժեքով՝ հավելվածի պայմաններին համապատասխան։

Ներդրումների երկու տարբերակ

Ինքնուրույն ներդրումներ կատարել ցանկացողները կարող են օգտվել Rate.Invest-ի բջջային հավելվածից և վեբ առևտրային տերմինալից, ինչպես նաև հետևել արժեթղթերի գների փոփոխություններին, վերլուծել շուկան և կատարել արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ։

Պատրաստի ներդրումային լուծումներ նախընտրողների համար Rate.Invest բջջային հավելվածում հասանելի են պատրաստի պորտֆելներ, որոնց կազմն ավտոմատ կերպով վերաբալանսավորվում է՝ ձեր կողմից ընտրված ներդրումային ռազմավարությանը համապատասխան։

Պորտֆել ընտրելուց առաջ հաճախորդը լրացնում է հարցաթերթիկ, որի հիման վրա որոշվում է նրա բրոքերային պրոֆիլը։ Այնուհետև հաճախորդը կարող է ընտրել իր ներդրումային պրոֆիլին համապատասխան ռազմավարություն և հավելվածում հետևել պորտֆելի կազմին ու արժեքի փոփոխության դինամիկային։

Ինչպես սկսել

Բրոքերային հաշիվ կարելի է բացել ամբողջությամբ առցանց՝ Idram&IDBank հավելվածի միջոցով, Rate.Invest բջջային հավելվածի միջոցով կամ Rate.Invest կայքի միջոցով։ Idram&IDBank հավելվածով բրոքերային հաշիվ բացելիս Rate.Invest-ի կայքում առանձին գրանցում չի պահանջվում։

Նախագծի շրջանակում IDBank-ն ապահովում է բրոքերային հաշվի բացման և համալրման հարմար եղանակ Բանկի հավելվածում, իսկ Invia Investments-ը՝ բրոքերային սպասարկումն ու գործարքների կատարումը։

Հարցերի դեպքում կարելի է դիմել Rate.Invest կայքի կամ բջջային հավելվածի առցանց կապի միջոցով կամ զանգահարել 010731010 հեռախոսահամարով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ներդրումային գործառնությունները պարունակում են ռիսկեր։ Ներդրված միջոցների արժեքը կարող է ինչպես աճել, այնպես էլ նվազել, ինչպես նաև հնարավոր է ներդրված գումարի մասնակի կամ ամբողջական կորուստ։ Ներդրումների եկամտաբերությունը երաշխավորված չէ։ Ներդրումային գործառնությունների հետ կապված ռիսկերը կրում է ներդրողը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ «ԻՆՎԻԱ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՓԲԸ-Ի ՄԻՋՈՑՈՎ

Բանկային ո՞ր ծառայությունից եք օգտվում