26.11.2026

Հայտարարություններ
ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Lenovo DE4000F տվյալների պահպանման (Storage) սարքերի համար 16 հատ կրիչների ձեռքբերման նպատակով մատակարարի ընտրության բաց մրցույթ
1. Մրցույթի առարկան և տեխնիկական պահանջները
1․1 «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ /այսուհետ՝ Բանկ/ Lenovo DE4000F տվյալների պահպանման (Storage) սարքերի համար 16 հատ կրիչների ձեռքբերման նպատակով հայտարարում է մատակարարի ընտրության բաց մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/:
1.2 Մրցույթի առարկա են հանդիսանում կողմից կիրառվող Հավելված 1-ում նշված Lenovo DE4000F տվյալների պահպանման (Storage) սարքերի համար ձեռք բերվող 16 հատ կրիչների նպատակով մատակարարի ընտրության գործընթացին ներկայացվող տեխնիկական պահանջները։
2. Հայտերի ներկայացման ընթացակարգ
2.1 Հայտերը պետք է ներկայացնել «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերություն, գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Նալբանդյան 48) յուրաքանչյուր աշխատանքային օր մինչև ժամը 16:45 կամ ուղարկել Էլեկտրոնային եղանակով պարտադիր կոդավորված ֆայլով [email protected] հասցեին, գաղտնաբառն ուղարկել մրցույթի վերջնաժամկետի հաջորդ օրը:
Էլեկտրոնային եղանակով ուղարկվող հայտերի նկատմամբ սահմանվում են հետևյալ պարտադիր պահանջները.
Էլեկտրոնային նամակի թեմայի դաշտում պարտադիր պետք է նշել՝
«[Մրցույթի անվանումը] – [Մասնակցի անվանումը]»։
2.2 Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 28.12.2026թ. ժամը 16:45:
2.3 Հայտը (եթե առձեռն է) ներկայացվում է սոսնձված, կնքված և (կամ) ստորագրված ծրարով, որի վրա նշված է՝
- «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն,
- Lenovo DE4000F տվյալների պահպանման (Storage) սարքերի համար ձեռք բերվող 16 հատ կրիչների ձեռքբերման նպատակով մատակարարի ընտրության բաց մրցույթի փաստաթղթերի փաթեթ,
- Կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինտերնետային կայքի հասցեն (առկայության դեպքում),
Չբացել մինչև մրցույթային հանձնաժողովի նիստը
3․ Հայտերի նվազագույն պահանջներ
3.1 Հայտերի փաթեթը պետք է իր մեջ ներառի
- Հավելված 1-ում ներկայացված Lenovo DE4000F տվյալների պահպանման (Storage) սարքերի համար 16 հատ կրիչների ձեռքբերման գնային առաջարկ,
- Հավելված 2-ում ներկայացված Հայտատու կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ,
- Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ՝ վերջին արդիական տարբերակը),
- Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
- ՀՎՀՀ (կրկնօրինակ),
- MAF (Manufacturer Authorization Form) և DAF (Distributor Authorization Form)՝ արտադրանքի պաշտոնական մատակարարման շղթան հաստատելու նպատակով,
- Հայտատուի փորձ և փորձառությունը հավաստող մանրամասն տեղեկություններ
Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
3.2 Հայտի փաթեթում ներկայացված բոլոր փաստաթղթերը պետք է լինեն կնքված և ստորագրված:
3.3 Հայտի փաթեթում առկա բոլոր փաստաթղթերը պետք է լինեն իրար ամրացված (կարված) և համարակալված (էջավորված):
4․ Մատակարարին ներկայացվող պահանջներ
4․1 Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝
1. Մասնագիտական գործունեության ոլորտում ունենա առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
2. Ներկայացնի տեղեկատվություն համապատասխան ոլորտում ունեցած մասնագիտական փորձառության վերաբերյալ՝ ներառյալ նախկինում իրականացված համանման աշխատանքների կամ մատուցված ծառայությունների նկարագրությունը։
3. Անհրաժեշտության դեպքում ներկայացնի նախկինում իրականացված համանման նախագծերի ցանկը և համապատասխան պատվիրատուների վերաբերյալ տեղեկատվություն։
4. Մասնակցի կողմից ներկայացված մրցութային առաջարկը պետք է վավեր լինի հայտերի ներկայացման վերջնաժամկետից առնվազն 30 օրացուցային օր ժամկետով։ Նշված ժամկետի ընթացքում մասնակիցը պարտավորվում է պահպանել ներկայացված առաջարկի պայմանները, ներառյալ առաջարկվող գները։
4․2 Մրցույթին չեն կարող մասնակցել այն կազմակերպությունները, որոնք՝ 1. Դատական կարգով ճանաչվել են սնանկ։
2. Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
3. Ունեն հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով։
Մասնակիցը հայտի ներկայացմամբ հավաստում է, որ համապատասխանում է վերոնշյալ պահանջներին և իր նկատմամբ առկա չեն մրցույթին մասնակցելու սահմանափակումներ։
5. Մրցույթի արդյունքների ամփոփում
5.1 Ամփոփմանժամկետներևնիստերիանցկացմանկարգ
- Մրցույթի հայտերի բացման նախնական օր սահմանվում է 29.12.2026թ., ժամը՝ 10։00։
- Մրցույթի արդյունքների ամփոփման նախնական օր սահմանվում է 08.01.2027թ., ժամը՝ 10։00։
- Անհրաժեշտության դեպքում Կազմակերպիչն իրավունք ունի փոփոխելու հայտերի բացման և մրցույթի արդյունքների ամփոփման նախապես սահմանված ժամկետները՝ այդ մասին նախապես տեղեկացնելով մասնակիցներին։
5.2 Բանկը որոշում է հաղթողին առաջնությունը տալով հետևյալ կետերին.
- Առաջարկվող գին և վճարման պայմաններ։
- Ապրանքի փաստացի առկայություն և մատակարարման ժամկետներ։
- Երաշխիքային պայմաններ, հետվաճառքային սպասարկման և տեխնիկական աջակցության հնարավորություններ։
- Հայտատու կազմակերպության գործարար համբավը։
Արտադրանքի օրիգինալությունը և պաշտոնական մատակարար ման շղթան հավաստող փաստաթղթերի առկայությունը։
5.3 Մրցույթի արդյունքների մասին մասնակիցները տեղեկացվում են Գնումների բաժնի կողմից՝ Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան չի նախատեսվում:
5․4 Պատվիրատուն իրավունք ունի.
- ստուգել ներկայացված տեղեկատվության հավաստիությունը,
- մերժել այն հայտերը, որոնք չեն համապատասխանում սահմանված նվազագույն պահանջներին,
- չընտրել հաղթող, եթե ներկայացված առաջարկները չեն բավարարում պատվիրատուի պահանջներին,
- բանակցել հաղթող ճանաչված մասնակցի հետ պայմանագրի վերջնական պայմանների շուրջ։
Կոնտակտային տվյալներ
ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Գործերի կառավարչություն Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, 0010, ք. Երևան, Նալբանդյան 48
E-mail: [email protected]
Հեռ.: 010-59-20-20, 060-372500 (ներքին 00917),
Հեռ․։ 094-59- 20-57
Թարմացված է՝ 26.11.2026 16:27
Ամիո Բանկ