Black Friday-ն ավելի շահավետ է Idram&IDBank-ի հետ․ ստացիր 3,000 idcoin մոլերում կատարած գնումների դիմաց
Գնումների ամենասպասված օրերը մոտենում են, իսկ մենք պատրաստել ենք հատուկ առաջարկ, որ ձեր շոփինգն էլ ավելի հաճելի ու շահավետ դառնա։
Նոյեմբերի 27-ին, 28-ին և 29-ին (ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին) այցելի՛ր Երևան Մոլ, Դալմա Գարդեն Մոլ կամ Մեգա Մոլ, կատարի՛ր առնվազն 3 Իդրամ QR վճարում Idram&IDBank հավելվածով՝ յուրաքանչյուրը 15,000 ՀՀ դրամ և ավելի միանվագ գումարի չափով և ստացի՛ր 3,000 idcoin։
Յուրաքանչյուր հաճախորդ արշավի շրջանակում կարող է ստանալ 3,000 idcoin միայն մեկ անգամ։ Գումարը ձեր հաշվին կփոխանցվի արշավի ավարտից հետո՝ 14 աշխատանքային օրվա ընթացքում։
ՊԱՅՄԱՆՆԵՐ
1 idcoin = 1 ՀՀ դրամ։ idcoin-ը ենթակա է հարկման օրենքով սահմանված կարգով, և դուք այն ստանում եք արդեն հարկված։
idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։
ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ԱյԴի Բանկ