IDBank-ը մեկնարկում է բիզնես վարկավորման նոր արշավ՝ հատուկ պայմաններով
2026 թվականի նոյեմբերի 18-ից IDBank-ը մեկնարկում է նոր արշավ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ առաջարկելով ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով բիզնես վարկեր և վարկային գծեր՝ Բանկում գործող սակագներից ցածր տոկոսադրույքներով։
Արշավի շրջանակում հատկապես շահավետ պայմաններ են սահմանված կարճաժամկետ ֆինանսավորման համար․
- Արժույթը՝ ՀՀ դրամ
- Գումարը՝ 5,000,001-ից մինչև 500,000,000 ՀՀ դրամ` եկամուտների հիմնավորմամբ, և 5,000,001-ից մինչև 100,000,000 ՀՀ դրամ` առանց եկամուտների հիմնավորման,
- Տրամադրման ժամկետը՝ 1-ից 60 ամիս (արշավը գործում է մինչև 2027թ. մարտի 30-ը ներառյալ)
- Տարեկան անվանական տոկոսադրույքը՝
- Բիզնես վարկերի դեպքում՝ եկամուտների հիմնավորմամբ վարկերի համար սկսած 8.90%-ից, իսկ առանց եկամուտների հիմնավորման՝ սկսած 9.90%-ից
- Բիզնես վարկային գծերի դեպքում՝ եկամուտների հիմնավորմամբ վարկային գծերի համար սկսած 9.90%-ից, իսկ առանց եկամուտների հիմնավորման՝ սկսած 10.90%-ից
- Տրամադրման միանվագ միջնորդավճարը՝ պայմանագրային գումարի 0.5%՝ 1-6 ամիս ժամկետով և 1%՝ 6 ամսից ավելի ժամկետով ֆինանսավորման դեպքում։
Արշավի պայմաններով կարելի է ստանալ ինչպես ֆինանսավորում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար, այնպես էլ տեղափոխել այլ բանկերում և վարկային կազմակերպություններում ձեր գործող բիզնես վարկերը IDBank։
Անշարժ գույքի գրավով բիզնես վարկի արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ վարկային գծի մանրամասներին՝ այստեղ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ԱյԴի Բանկ