Նոյեմբերի 13-ից 15-ը Ամիօ բանկը մասնակցում է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ ներկայացնելով հիփոթեքային ֆինանսավորման հատուկ առաջարկներ։

Հիփոթեք ՝ 5% կանխավճարով և լրացուցիչ առավելություններով․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում

Ընդամենը 5% կանխավճար՝ առաջնային շուկայում տուն ձեռք բերելու համար։ Ամիօ բանկի այս հատուկ առաջարկը գործում է եկամուտների հիմնավորմամբ՝ առաջին 25 հաստատված հայտերի համար։

Առաջնայի՞ն, թե՞ երկրորդային շուկայում եք բնակարան փնտրում։ Ամիօ բանկն առաջարկում է հիփոթեքային ֆինանսավորում՝ առաջնային շուկայում տարեկան 12.5% անվանական տոկոսադրույքով (փաստացի՝ 13.25-20.47%), իսկ երկրորդայինում՝ 12.9% (փաստացի՝ 13.70-20.95%)։

Առաջնային և երկրորդային շուկաներում առանց եկամուտների հիմնավորման հնարավոր է հիփոթեքային վարկ ստանալ 25% կանխավճարով, իսկ ոչ ռեզիդենտների համար՝ 30%-ով։ Երկու դեպքում էլ ֆինանսավորումը տրամադրվում է բանկի կողմից վարկունակության գնահատման պայմանով։

Մինչև 4 փուլով վարկի տրամադրման հնարավորություն է նախատեսված նաև «ՄԼ Մայնինգ», «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ», «Կառուցապատող պլյուս», «ՋԻԷՍՓԻ» և «Ջ-ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ների համապատասխան նախագծերի համար՝ կառուցապատողների հետ համաձայնեցված պայմաններով։

Հատուկ առաջարկները չեն սահմանափակվում միայն հիփոթեքային վարկի պայմաններով։ Այլ ֆինանսական կազմակերպություններից համապատասխան անշարժ գույքով ապահովված սպառողական վարկերի վերաֆինանսավորման դեպքում գործում է 2% հետվճար՝ մինչև 500,000 դրամ` ներառյալ հարկերը։ Վարկը 36 ամսվա ընթացքում ամբողջությամբ մարելու դեպքում ստացված հետվճարը ենթակա է ամբողջությամբ վերադարձման։

Ցուցահանդեսի օրերին առաջնային կամ երկրորդային շուկայում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած հաճախորդներին կտրամադրվի նաև EFES Homecare Assistance սերտիֆիկատ։

Առանձին առաջարկ է նախատեսված նաև բանկի հաճախորդ չհանդիսացող անձանց համար․ նոյեմբերի 13–15-ը նրանք կարող են ստանալ Visa Gold կամ Mastercard Gold քարտ՝ 0 դրամ սպասարկման վճարով և 5 տարի գործողության ժամկետով։

Ամիօ բանկի տաղավարում յուրաքանչյուր հաճախորդ կունենա իր անհատական խորհրդատուն, որը կներկայացնի հատուկ առաջարկների պայմանները, կօգնի փաստաթղթային հարցերում և կուղեկցի հիփոթեքի ձևակերպման ողջ ընթացքում՝ մինչև վարկի հաստատման գործընթացի ավարտը։

Այցելուները հնարավորություն կունենան վարկի հաստատում ստանալ հենց տեղում՝ ընդամենը մի քանի րոպեում։

Ցուցահանդեսի ընթացքում խորհրդատվության թերթիկ լրացրած հաճախորդները կարող են վարկային հայտ ներկայացնել նաև այն լրացնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։

Նոյեմբերի 13-ից 15-ը այցելե՜ք Ամիօ բանկի տաղավար՝ «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում, և բացահայտե՜ք Ձեր ծրագրերին համապատասխան ֆինանսավորման հնարավորությունները։