Մեկի երազանքի տունն ունի արևոտ պատշգամբ, մյուսինը՝ ընդարձակ հյուրասենյակ, իսկ մեկ ուրիշի համար նոր բնակարանը նաև ներդրում է ապագայի մեջ։ Ինչպիսին էլ լինի Ձեր պատկերացրած տունը, այն ունենալու ցանկությունը միշտ ուղեկցվում է մի կարևոր հարցով՝ իսկ ե՞րբ է այն ձեռք բերելու ճիշտ ժամանակը։

Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը «Տուն էքսպո»-ում

Իսկ եթե մինչ այժմ մտածել եք, որ տուն գնելու ճիշտ ժամանակը դեռ չի եկել, հնարավոր է՝ հենց այս շաբաթվա վերջին Ձեր պատկերացումներն ամբողջությամբ փոխվեն։

Նոյեմբերի 13-ից 15-ը Ամիօ բանկը մասնակցելու է TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ին՝ այցելուներին ներկայացնելով հիփոթեքային ֆինանսավորման բացառիկ առաջարկներ, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել անշարժ գույք ձեռք բերելու՝ ինչպես բնակության, այնպես էլ ներդրումային նպատակներով:

Եվ ամենակարևորը՝ այս առաջարկներից օգտվելու համար ունեք ընդամենը 3 օր: Այնպես որ՝ արժե չհետաձգել այցելությունը։

Բանկի տաղավարում մասնագետները կներկայացնեն հատուկ առաջարկների պայմանները, կպատասխանեն Ձեր հարցերին և կօգնեն գտնել Ձեր ծրագրերին համապատասխան ֆինանսավորման լուծումը՝ վարկը հենց տեղում, ընդամենը մի քանի րոպեում հաստատելու հնարավորությամբ:

Ավելին՝ յուրաքանչյուր հաճախորդ կունենա իր անհատական խորհրդատուն, որը կօգնի փաստաթղթային հարցերում և կուղեկցի հիփոթեքի ձևակերպման ամբողջ ընթացքում՝ մինչև վարկի հաստատման գործընթացի ավարտը։

Նոյեմբերի 13-ից 15-ը այցելեք «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոն՝ Ամիօ բանկի տաղավար, և բացահայտեք այն հնարավորությունները, որոնք կարող են օգնել իրականություն դարձնել Ձեր բնակարանային կամ ներդրումային ծրագրերը:

Ո՞վ գիտի, գուցե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այստեղ։