«Ստոպ» գործիքներ՝ IDBank-ի հեռավար հարթակներում
IDBank-ը շարունակում է կատարելագործել իր թվային ծառայությունների անվտանգության համակարգերը:
Ֆինանսական զեղծարարությունները կանխելու և հաճախորդների միջոցների պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով IDBusiness.am հարթակում և IDBusiness Mobile հավելվածում (այսուհետ՝ հեռավար սպասարկման հարթակներ) ներդրվել են «Ստոպ» գործիքները, որոնք հնարավորություն են տալիս արգելափակել առցանց հասանելի ծառայությունները միաժամանակ կամ առանձին՝ ըստ նախընտրության։
Ծառայության/ծառայությունների արգելափակումից հետո ոչ ոք (այդ թվում՝ Դուք և մյուս օգտատերերը) չի կարող առցանց օգտվել արգելափակված ծառայություն(ներ)ից` նույնիսկ հեռավար սպասարկման հարթակներին հասանելիություն ստանալու դեպքում։ Ծառայությունների արգելափակման/ապաարգելափակման գործընթացին, արգելափակման ենթակա ծառայություններին կարող եք ծանոթանալ «Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից «Ստոպ ծառայություն» գործիքի կիրառման կանոններ»-ում՝ անցնելով հետևյալ հղումով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
ԱյԴի Բանկ