Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետՏեխնիկական աշխատանքներ 25.10.2026թ.Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

04.11.2026

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին:

Visa Digital քարտը կարելի է ակնթարթորեն ձևակերպել UNIMobile հավելվածում՝ առանց բանկ այցելելու։ Ռեզիդենտ հաճախորդների համար քարտի թողարկումն անվճար է։

Քարտը ձևակերպելու համար UNIMobile հավելվածում անհրաժեշտ է անցնել «Քարտեր» → «Նոր քարտ» բաժին և ընտրել Visa Digital Card-ը։ Այնուհետև ընտրել դիզայնն ու արժույթը՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար կամ եվրո։ Թողարկումից անմիջապես հետո քարտը պատրաստ է օգտագործման։ Քարտի տվյալները՝ համարը, վավերականության ժամկետը և CVV կոդը, հասանելի են հավելվածում։ Visa Digital-ը կարելի է ցանկացած պահի համալրել այլ քարտերից կամ հաշիվներից փոխանցման միջոցով։ Քարտը հատկապես հարմար է արտասահմանյան կայքերում գնումների, բաժանորդագրությունների, ամրագրումների և այլ առցանց ծառայությունների վճարման համար։ Նման գործարքների համար առանձին քարտի օգտագործումն օգնում է վերահսկել ծախսերը և բարձրացնել վճարումների անվտանգությունը․ հաճախորդը կարող է քարտը համալրել տվյալ գնման համար անհրաժեշտ գումարով։

Թվային ծառայությունների զարգացումը Յունիբանկի առաջնահերթ ուղղություններից է։ Հաճախորդներին առաջարկելով առօրյա վճարումների հարմար և ապահով լուծումներ՝ բանկը նաև խրախուսում է ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործումը։ Visa Digital-ը հնարավորություն է տալիս հրաժարվել պլաստիկ կրիչից՝ պահպանելով բանկային քարտի հնարավորությունները։ Կայուն զարգացման սկզբունքներին Յունիբանկի կողմնակցությունն արտացոլվել է Agents for Impact GmbH ընկերության գնահատականում․ բանկը ստացել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Տեղեկատու հեռ.՝ +374 10 71 22 22, +374 10 59 55 55

Նմանատիպ լուրեր

  • Տեխնիկական աշխատանքներ 25.10.2026թ. 23.10.2026 Տեսնել ավելին
  • Անշարժ գույքի ապահովագրության սակագինը կնվազի մինչև 0.2% 16.10.2026 Տեսնել ավելին
  • Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 22.10.2026 Տեսնել ավելին
  • Փոփոխություն «Visa Business» քարտի պայմաններում 19.10.2026 թ.-ից 16.06.2026 Տեսնել ավելին
  • Ուշադրությո՛ւն. զգուշացե՛ք զեղծարարներից 15.10.2026 Տեսնել ավելին
  • Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ 15.10.2026 Տեսնել ավելին