COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը։

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

Կենսաբազմազանության պահպանումը, շրջակա միջավայրի պահպանությունն ու հասարակության բարեկեցությունը բանկի հաշվետվության առանցքում են։

Կայուն զարգացման հաշվետվությունն Ակբան հրապարակել է սեփական նախաձեռնությամբ՝ ընդգծելով իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը։

«Հաշվի առնելով երկարաժամկետ բնապահպանական և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ Ակբա բանկը, որպես Հայաստանում նախաձեռնող ու նորարար ընկերություն, ձգտում է լինել առաջամարտիկ և օրինակ ծառայել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ընկերությունների համար։ Ուրախ ենք, որ COP17-ն իրականացվեց Հայաստանում, ինչը ևս մեկ առիթ էր մեր կայունության հաշվետվությունը ներկայացնելու համար»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Հակոբ Հակոբյանը։

«COP17-ի շրջանակում ներկայացնելով Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը՝ հստակ ընդգծում ենք, որ Ակբան պատասխանատու գործունեություն է ծավալում, և որ կենսաբազմազանությունն ու շրջակա միջավայրը շատ կարևոր են մեզ համար: Մենք ուղերձ ենք հղում մեր բոլոր գործընկերներին, որ կենսաբազմազանության պահպանումը պետք է լինի բիզնեսի հիմքում, ինչպես Ակբա բանկում է»,- նշել է Ակբա բանկի կայուն զարգացման բաժնի պետ Օհան Ալվանդյանը։

Կայունզարգացումըպահանջումէհետևողականաշխատանքևպատասխանատվություն։Բիզնեսիհամարայնոչմիայնընթացիկխնդիրներինարձագանքնէ, այլևերկարաժամկետորոշումներիկայացմանհիմքը՝հաշվիառնելովհասարակությանևշրջակամիջավայրիկայունապագան։