← Նորություններ

Կանաչ ֆինանսավորումից մինչեւ պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ումԿոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվո...2026-10-19

Աղբյուր՝ Կոնվերս Բանկ ՓԲԸ • Mon Oct 19

Կոնվերս Բանկը մասնակցում է Հայաստանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողով COP17-ին՝ ներկայացնելով կայուն ֆինանսավորման իր լուծումներն ու ESG ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

«Բանկի մասնակցությունը համաժողովին պայմանավորված է կայուն զարգացման եւ պատասխանատու ֆինանսավորման ոլորտում ստանձնած հանձնառություններով։

Կոնվերս Բանկում ESG՝ բնապահպանական, սոցիալական եւ կառավարման սկզբունքները փուլային կերպով ներառվում են բոլոր գործընթացներում՝ ռիսկերի գնահատումից եւ ֆինանսավորման որոշումներից մինչեւ նոր պրոդուկտների մշակում ու ներքին գործընթացների կազմակերպում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

COP17-ի շրջանակում Կոնվերս Բանկի տաղավարում կներկայացվեն ֆինանսական լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս կայուն ընտրությունը վերածել իրագործելի ներդրման։

Այցելուները կկարողանան տեղեկանալ էլեկտրամոբիլների ձեռքբերման, արեւային էներգահամակարգերի տեղադրման, բնակարանների էներգաարդյունավետության բարձրացման, բիզնեսների արդիականացման, ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման, վերականգնվող էներգիայի եւ կանաչ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունների մասին։

Այս լուծումները նպաստում են էներգիայի սպառման եւ արտանետումների նվազեցմանը, ինչպես նաեւ մաքուր տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնմանը։

Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսավորվող նախաձեռնություն կարող է ստեղծել դրական ազդեցություն։ COP17-ին մասնակցությունը հնարավորություն է՝ ներկայացնելու ոչ միայն Բանկի կանաչ պրոդուկտները, այլեւ կայունության նկատմամբ մեր համակարգային մոտեցումը։ Կայունությունը մեզ համար պարզապես ռազմավարություն չէ․ այն ապագան ձեւավորելու մեր մոտեցումն է:

2017–2025 թվականներին Կոնվերս Բանկը շարունակել է ֆինանսավորել կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված նախաձեռնություններ՝ վերականգնվող եւ մաքուր էներգիայի արտադրությունից մինչեւ էլեկտրամոբիլներ, ենթակառուցվածքների արդիականացում եւ կլիմայական փոփոխությունների նկատմամբ դիմակայուն լուծումներ։

• Կորպորատիվ եւ մանրածախ վարկավորման միջոցով բանկը ֆինանսավորել է շուրջ 172,000 կՎտ ընդհանուր հզորությամբ արեւային համակարգերի տեղադրում, որոնք տարեկան ապահովում են մոտ 240,000 ՄՎտժ մաքուր էներգիայի արտադրություն եւ նպաստում են տարեկան շուրջ 100,000 տոննա CO₂ արտանետումների կրճատմանը։
«Այս արդյունքները ցույց են տալիս, որ ֆինանսավորումը կարող է դառնալ արտանետումների նվազեցման, մաքուր էներգիայի տարածման եւ կայուն տնտեսական զարգացման գործնական միջոց»,- ասվում է հաղորդագրությունում:

Կոնվերս Բանկը կայունության սկզբունքները կիրառում է նաեւ սեփական գործունեության մեջ։ Բանկի 16 մասնաճյուղերում տեղադրված են թղթի եւ պլաստիկի տեսակավորման տարաներ, ինչի արդյունքում տեսակավորվել եւ վերամշակման է հանձնվել մոտ 4 տոննա պլաստիկ եւ 21 տոննա թուղթ՝ խնայելով ավելի քան 400 ծառ եւ մոտ 6 տոննա նավթ:

Թափոնների տեսակավորման գործընթացում ներգրավված են բանկի աշխատակիցները՝ իրենց ամենօրյա գործողություններով նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը եւ պատասխանատու աշխատանքային մշակույթի ձեւավորմանը։

Կոնվերս Բանկը սոցիալական պատասխանատվությունը դիտարկում է որպես ESG քաղաքականության կարեւոր բաղադրիչ։ Բանկն իրականացնում է համայնքների զարգացմանը, կրթական նախաձեռնություններին, սոցիալական ներառականությանը եւ խոցելի խմբերի աջակցությանը միտված ծրագրեր։

Բանկն աջակցում է կանանց ձեռներեցությանը «Կանայք բիզնեսում» (Women in Business, WIB) ծրագրի եւ ֆինանսավորման տարբեր գործիքների, այդ թվում՝ ՓՄՁ եւ կորպորատիվ վարկերի, լիզինգի, շրջանառու միջոցների ֆինանսավորման եւ օվերդրաֆթի միջոցով՝ նպաստելով նրանց բիզնես նախաձեռնությունների զարգացմանը, մրցունակության բարձրացմանը եւ համայնքների ներառական տնտեսական աճին։

Միաժամանակ Բանկը ձեւավորում է անվտանգ, ներառական եւ աջակցող աշխատանքային միջավայր՝ ապահովելով աշխատակիցների մասնագիտական աճը, գաղափարների փոխանակումը եւ մասնակցությունը բանկի երկարաժամկետ զարգացմանը։

Կոնվերս Բանկը միացել է կայուն զարգացման ոլորտում գործող միջազգային հեղինակավոր նախաձեռնություններին։

UNEP Finance Initiative-ին անդամակցությամբ բանկը կայունության եւ շրջակա միջավայրի պահպանության սկզբունքներն ինտեգրում է գործունեության տարբեր ուղղություններում։

Partnership for Carbon Accounting Financials-ին միանալով՝ բանկը պարտավորվել է կիրառել միջազգայնորեն ճանաչված մեթոդաբանություն եւ գործիքակազմ՝ ֆինանսական գործունեությունից բխող ածխածնային արտանետումները հաշվարկելու եւ հրապարակելու համար։

Որպես UN Global Compact-ի անդամ՝ Կոնվերս Բանկը հավատարիմ է մարդու իրավունքների, աշխատանքային հարաբերությունների, շրջակա միջավայրի պահպանության եւ հակակոռուպցիոն սկզբունքներին։

COP17-ին մասնակցությամբ Կոնվերս Բանկը ներկայացնում է կայունության նկատմամբ ամբողջական մոտեցում, որտեղ ֆինանսավորումը զուգակցվում է բնապահպանական պատասխանատվության, սոցիալական ազդեցության եւ կառավարման բարձր չափանիշների հետ։

«Բանկը շարունակելու է մշակել եւ ընդլայնել այնպիսի ֆինանսական լուծումներ, որոնք օգնում են անհատներին ու բիզնեսներին կատարել ավելի ռեսուրսախնայող եւ պատասխանատու ընտրություններ՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի ցածր ածխածնային տնտեսության անցմանը